Կարգավիճակ՝ դեռ չենք սկսել
Թվում էր՝ նա սովորական դպրոցական է, որը լուցկու տուփերի հավաքածու ունի։ Բայց այնտեղ լուցկու հատիկներ չէին, այլ կենդանի միջատներ, որոնց տուփերի մեջ փակելը հաճույք էր պատճառում տղային։ Տարիներ անց արդեն հասուն տղամարդն իրականություն է դարձնում իր երևակայությունը․ միայն թե միջատների փոխարեն հիմա նա բռնում է երիտասարդ աղջիկների, որոնց փակելով արկղի մեջ՝ ողջ-ողջ թաղում է հողի տակ։ Քրեական հոգեբան Զոի Բենթլին և ՀԴԲ գործակալ Թեյթում Գրեյը պետք է բացահայտեն հերթական սերիական մարդասպանին, որը բավականաչափ խելացի և մտածված է գործում՝ չթողնելով ոչ մի հետք։ Սակայն Բենթլիից թաքնվել չի հաջողվի․ այս անգամ նա կտեսնի ողջ պատկերը զոհի աչքերով, իսկ Գրեյը, նայելով նրա աչքերին, կգտնի մարդասպանին։