Հույն փիլիսոփա Պլատոնի (Ք.ա. 428/7-348/7 ) երկերի չորրորդ հատորը բովանդակում է «Պետություն» տրամախոսությունը: Պլատոնն անդրադառնում է իրեն հուզող գրեթե բոլոր հարցերին և փիլիսոփայության բաժիններին՝ գաղափարների տեսություն, իմացաբանություն, էսթետիկա, մետաֆիզիկա, քաղաքագիտություն, էթիկա: