«Իմացություն» գրադարանը սկսում է հույն փիլիսոփա Պլատոնի երկերի լույս ընծայումը չորս հատորով: Առաջին հատորում տեղ են գտել վաղ շրջանի երկու գործ` «Սոկրատեսի պաշտպանականը» և «Կրիտոնը» ինչպես նաև հասուն շրջանի երկու տրամախոսություն` «Ֆեդոնը» և «Խնջույքը»: Երկրորդ հատորում տեղ են գտել փիլիսոփայի հասուն շրջանի երեք տրամախոսություն` «Թեետետոս», «Սոփեստ» և «Պարմենիդես»: Այս երկերում նա քննում է գաղափարների իմացաբանական արժեքը և դրանց դիալեկտիկան: