Որոնում

«հատոր 1-5» - Ֆրիդրիխ Նիցշե.pdf

Կարգավիճակ՝ դեռ չենք սկսել

հատոր 1-5

Ֆրիդրիխ Նիցշեի (1864-1900) երկերի առաջին հատորն ընդգրկում է «Ողբերգության ծնունդը» (1872), «Անժամանակյա դիտարկումներ»-ի «Կյանքի համար պատմության օգուտի ու վնասի մասին» (1874) հոդվածը և հատվածներ «Մարդկային, չափազանց մարդկային» (1878) գրքից: Երկերի երկրորդ հատորն ընդգրկում է հատվածներ «Արշալույս» (1881) գրքից և «Զվարթ գիտությունը» (1882/87) երկն ամբողջությամբ: Երկերի երրորդ հատորն ընդգրկում է Այսպես խոսեց Զրադաշտը գիրքը (1883/85թ.) և նրան վերաբերող սևագիր հատվածներ: Չորրրդ հատորն ընդգրկում է «Բարուց և չարից անդին» (1886) գիրքը և իբրև նրա «Մեկնաբանություն» գրված «Բարոյականության ծննդաբերության շուրջ» (1887) «Բանավիճային երկը»: Հինգերորդ հատորի առաջին գիրքն ընդգրկում է նրա գիտակցական կյանքի վերջին տարում (1888) գրված և տարբեր տարիների տպագրած ստեղծագործությունները`սեփական ձեռքով հրատարակության պատրաստած «Վագների դեպքը» (1888), « Չաստվածների մթնշաղը» (1889) և արդեն առանց իր մասնակցության ու հետմահու հրատարակված «ՀակաՔրիստոսը» (1894) և «Ecce homo» -ն (1908): Հինգերորդ հատորի երկրորդ գիրքն ընդգրկում է «Դիոնիսոսյան դիթիրամբներ» բանաստեղծական ժողովածուն (հրատարակվել է 1891թ.), տարբեր տարիներին գրված բանաստեղծություններ ու բանաստեղծական պատառիկներ և հատվածներ սևագիր ժառանգությունից, որից էլ Էլիզաբեթ Ֆյորստեր- Նիցշեն և Պետեր Գաստը հետագայում կազմել և հրապարակել են «Կամք առ իշխանություն» աղմկահարույց բանաքաղություն- գիրքը: Հատորը եզրափակում է փիլիսոփայի կենսագրության մի ուրվագիծ, որն ուղեկցված է նամակագրական նյութով:

Կիսվի'ր սոց. ցանցերում

Սպասվող գրքերի ցանկ