Վիպակ, Երևան, «Արևիկ» հրատարակչություն, 1989թ.: Արևմտյան Հայաստանում ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից, զինատար ֆիդայի Սարգիս Ծովանյանը (Սևքարեցի Սաքո) մեկն էր այն խիզախ կամավորներից, ովքեր անցան Արաքսը, գնացին խաոնվելու Արաբոյի և Անդրանիկի, Աղբյուր Սերոբի ու Սպաղանաց Մակարի հայդուկախմբերին՝ պայքարելու հայրենիքի և ժողովրդի փրկության համար։ Գիրքը պատմում է նրա անվեհեր գործունեության, թուրքական դատարանի կողմից դատապարտման և բանտում ցուցաբերած կամքի հզոր ուժի մասին։