Խեցգետնի արևադարձը (անգլ.՝ Tropic of Cancer), ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպը։ Հենրի Միլլերի ինքնակենսագրական վեպը, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում։ Միայն դատարանի պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝թույլ տալով հրատարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը։ Միլլերի գլուխգործոցը ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը՝ ի նպաստ ազատ խոսքի: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1934 թվականին Obelisk Press-ի կողմից Փարիզում: Հրատարակումից որոշ ժամանակ անց գիրքն արգելվել է ԱՄՆ-ում։ Գիրքը դասվում է 20–րդ դարի գրականության համաշխարհային գոհարների շարքին։