Գիրքը նվիրված է Սասունի և Տարոնի հայդուկական շարժմանը և այդ շարժման ամենափայլուն դեմքերից մեկին՝ Գևորգ Չաուշին (Գևորգ Ղազարյան)։ Փաստագրական հարուստ նյութի հիման վրա հեղինակները բացահայտում են ոչ միայն Գևորգ Չաուշի կյանքի ու գործունեության, այլև 19-րդ դարի վերջի և մեր դարասկզբի հայ ազատագրական շարժման մի շարք առանցքային հարցեր։