Որոնում

«Հանդիպում մահվան հետ» - Ագաթա Քրիստի.pdf

Կարգավիճակ՝ դեռ չենք սկսել

Հանդիպում մահվան հետ

Ագաթա Քրիստիի «Հանդիպում մահվան հետ» դետեկտիվ վեպը տպագրվել է 1938թ. Մեծ Բրիտանիայում, ապա նույն թվականին՝ ԱՄՆ-ում։ Իրադարձությունների կիզակետում Բոյնթոնների ընտանիքն է, որը ճանապարհորդության է մեկնում Երուսաղեմ։ Ընտանիքի գլուխը՝ արդեն բավականին ծեր և վատառողջ միսիս Բոյնթոնը, վերահսկում է իր հարազատների յուրաքանչյուր քայլը և ֆինանսական կախվածության մեջ պահում նրանց։ Բոլորը տենչում են նրա մահը, բայց ի վերջո ո՞ւմ զոհն է դառնում ծեր բռնակալուհին։ Դժվարին առեղծվածը այս անգամ ևս հանձն է առնում բացահայտել բելգիացի հանրահայտ խուզարկու Էրքյուլ Պուարոն, որը հանգամանքների բերումով նույնպես հայտնվում է Երուսաղեմում։ Նա, անկախ իր կամքից, սպանության նախօրեին վկա է դառնում մի խոսակցության պատառիկի, որի շուրջ էլ կառուցում է հետաքննությունը։

Կիսվի'ր սոց. ցանցերում

Սպասվող գրքերի ցանկ