Կարգավիճակ՝ դեռ չենք սկսել
«Եվ արևը մայր մտավ լուսաբացին» վեպում արտացոլվել է 1915 թվականին շապին-գարահիսարցիների հերոսամարտը ինքնության պահպանման համար, և թե ինչպես իթթիաթական վերնախավը ծրագրել, ապա և իրագործել է իր հայաջինջ քաղաքականությունը՝ մի ողջ ազգ կոտորելով ու աշխարհասփյուռ անելով: Վեպի սյուժեն զարգանում է իրական փաստերի ու կերպարների միջոցով: Մարդկային ճակատագրեր, որոնք հանգամանքների բերումով խաչվում են իրար՝ մեկ ամբողջություն դառնալով: Անկանխատեսելի զարգացումների շնորհիվ հերոսները հայտնվում են այնպիսի իրավիճակներում, երբ մաքառման ջիղը դառնում է գոյատևման երաշխիք, իսկ իմացյալ մահը բացում հավերժության դռները: «Եվ արևը մայր մտավ լուսաբացին» վեպն իր ոճական առանձնահատկությունների շնորհիվ (երկբևեռ հայոց լեզուն հանդես է գալիս միևնույն դաշտում) ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ` մտորումների համար խոհակոսներ բացելով: