«Չսպիացած վերք» վեպի երկրորդ հատորը շարունակությունն է համաշխարհային առաջին պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված դաժանագույն ծրագրերի պատկերման: Գործողությունների վայրը դարձյալ Բեռլին-Ստամբուլ-Կիլիկիա-Բաղդադ երկաթուղային գծերի տարածքն է։ Վեպի փաստագրական հենքը հայկական հրապարակումներից բացի անգլիական, ֆրանսիական, թուրքական և ռուսական մամուլի տվյալներն ու վավերագրերն են, որոնց թարգմանությունների մեծ մասը կատարել է հեղինակը: ISBN 978-9939-882-56-7