Ճանաչված արձակագրի ստեղծագործությունը (երեք հատորով) պատմաքաղաքական-գեղարվեստական վեպ է, որի ընդգրկման ժամանակաշրջանը 1912թ. վերջերից մինչև 1915թ. աշունն է` Առաջին Համաշխարհային պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում արևմտահայության նկատմամբ նախապատրաստված ողբերգական ու դաժանագույն ծրագրերի իրագործման տարիները: Գործողությունների վայրը Բեռլին-Ստամբուլ-Կիլիկիա-Բաղդադ երկաթուղային գծերի տարածքն է։ Վեպի փաստագրական հենքը հայկական աղբյուրներից բացի անգլիական, ֆրանսիական, թուրքական և ռուսական մամուլների տվյալներն ու վավերագրեր են, որոնց թարգմանությունները մեծ մասամբ պատկանում են հեղինակին: Վեպի այս հրատարակությունը երկրորդն է։ ISBN 978-9939-882-56-7