Կարգավիճակ՝ դեռ չենք սկսել
«Ատյան ողբերգություն» հայ ժամանակակից գրող Վահրամ Սահակյանի վեպը։ Այն գրվել է 2019 թվականի հունվար, փետրվար ամիսներին և հրապարակվել է 2019 թվականի մարտին։ Շնորհանդեսը տեղի է ունեցել նույն թվականի մարտի 18-ին[1]։ Գիրքը նվիրված է հայ արվեստի և մշակույթի հիշատակին։ Գրքի վրա նշված է, որ այն 28+ է։ Վեպի գլխավոր հերոսը հենց ինքը, ով հանդիպում է տարբեր շերտի մարդկանց հետ և զրուցում նրանց հետ Վեպի մոտավոր ատյանները` - Հպարտ վարկառածներից մինչև ճահճակուղբի հայտնություն - Փող և քաղաքացիական դիրքորոշում պահանջող ճահճակուղբը, նրա մորմոքները և նրա ատյանը - Փոքրասիական ծառագորտի սողոսկումը և ազգի պառակտման հոգեվերլուծությունը - Եղիշեի, Ղազար Փարպեցու, գրանտակեր Վասակ Սյունիի եւ կուսանոցների թշնամի Պապ թագավորի խլրտումները - Տաքսիստ Տաքսան, Արա Լուսոն և նմանները - Բալաբեկը, ում փողերը լափել էին իշխանությունները, նրա քաշած գաջը, ձեւական ժպտացող արտասհմանցիները և Բալաբեկի ատյանը - Ներգաղթյալ հնդիկները և աշխատասիրությունից մահացած հայերը - Վասպուրը որպես երկճղկավոր, միաշերտ բայց հպարը կենդանի - Ինչ էր անում Վասպուրի նախապապը Էվկալիպտի ծառին, ինչու էր դա անում և ինչու էր լավ անում - Երեք ռեվանշիստ հրացանակիրները և նրանց դատող Դ'Արտանյանը - Պատերազմի ակնթարթ - Արգիշտիի և նրանց հարբած զինակիցների անհամ հանաքները - Թրթուրը, ճպուռը, Փշագլուխը եւ Սպունգը որպես նորարար-հեղափոխական - Զոհրապւ հույսերը, Թալեաթի համբերությունը և Մանդելայի սիրած անվադողը - Իսկական երիտասարդի հայտնություն - Չապրած մարդու ճակատագիրը - Գեղաճկունը և նրա բնույթը - Հայ Կովը, նրա մորմոքները և նրա պատմած անպարկեշտ պատմությունը Ջաբրայիլի մասին - Մեր մեծերը և mer poxer@ lapel en գրողների պես դեպի այդ մեծերը - Ինչեր կխոսեր Կոմիտասը, եթե դուք չխոսեիք - Ավանդաշեղվածները կլպած Կրիան, Լոռեցի Սաքոյի վնասարար տատը և Մարոն ու նրա մրոտված անունով հայրը - Անդաստիրակողները - Մարդասպանները և տիկին Բակտերիան - Գլխոտանի Խխոնջ որպես երիտասարդ իրավապաշտպան, նրա մոր բարի համբավը և նրա անփառունակ վերջաբանը Լամբադա կամուրջի մոտ - Ազգասեր Հմայակ Աթագուլյանի ֆեյբուքի պատի տակի ay senc tarerov մեկնաբանություն գրող տիկին Փշաքաղը, իմ հինգերորդ մոլեգնությունը և այս ամենը՝ գրված նախամաշտոցյան հայոց գրերով - Ղասաբաքյուքջօղյանը, նրա բոզ (գորշ) նապաստակը և նրա հազար բոզ (գորշ) ձիավորները - Հայու տեսակը, փողի քսակը և Հարուցիչը - Այն սխալի մասին, որ ժողովուրդը չի սխալվում - Հիասթափվողներև և հիասթաեցնողները որպես պատմություն կերհողներ - Գիրքը որպես վտանգ, կրոնի տարածները, Անասը, լորիսը ր Տեր Խառնակի չկայացած նզովքը - Տատասեր, տառապաշտ, աղոթասեր գրողներ Օրիորդ Ռազմիկի, նետահար անող Աշոտ Հայկազի, ազգությամբ և էությամբ գոթ Հրուշ Քնարի և մյուսների գրական շնորհանդեսը - Միջակ, միջատ սարից իջաք - Կիրթ մարդկանց մասին takanqner u vijvacqner գրող տականքներն ու վիժվածքները - Մարդ, որին խաբել էին ծնվելուց մինչև մահ - Ընտրակաշառառվածների խրախճանքը - Ինքնավստահությունը որպես մահվան պատճառ, քծնանքը որպես արժեհամակարգ և սուտը որպես կենսահյութ - Ձրի երկիր ուզողներից մինչև վերջ